Եղվարդում

29547455_1368989733247643_276362153_n

Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանցիների ու դասավանդողների մի խումբ հոգևոր-զատկական-ընթերցողական նախագծով այսօր Եղվարդում էր: Հետաքրքիր  ու հագեցած օր էր:  Սուրբ Աստվածածին եկեղեցում հանդիպեցինք տեր Հովնանին, ով մեզ շատ ջերմ ընդունեց, հետաքրքիր , ուսուցողական զրույց ստացվեց: Քահանան պատմեց , բացատրեց պատարագի կարգի, աղոթքի իմաստի  մասին,  մենք էլ երգեցինք հոգևոր երգեր, աղոթեցինք, ստացանք տեր Հովնանի օրհնությունը: Եկեղեցու բակում կարդացինք, երգեցինք, խաղացինք,  մաքրեցինք բակը աղբից, հետո քայլեցինք դեպի   Եղվարդի  5-րդ դարի բազիլիկ  եկեղեցու փլատակները. շատ տպավորիչ էր: Ճամփորդությունը հետաքրքիր ու ուսուցողական էր:

 

 

Оставьте комментарий