Դիպլոմային աշխատանք

новый коллаж

 

30549936_1865556710163143_446475027_o

 

 

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Ռիմա Սամվելի Երեմյան

Երկրագործությունը` որպես մանկավարժական հաղթանակ

Պարտիզպան

Ղեկավար`  Գոհար Եղոյան

Ք. Երևան 2018թ.

 

 

 

 

 

  • Բովանդակություն
  • Ներածություն
  • Գլուխ 1
  • Պարտեզի խնամք
  • Գլուխ 2
  • Ծաղկատունկ, ծառատունկ
  • Գլուխ 3
  • Սարալանջի անցումներ
  • Ամփոփում

Ներածություն

Աշխատելով կրտսեր դպրոցում որպես կազմակերպիչ և լինելով մասնագիտությամբ հոգեբան՝ ուզում եմ ներկայացնել կազմակերպչի աշխատանքի կազմակերպումը իր բաղադրիչներով, դրանից բխող իմ մանկավարժական դիտարկումները: Կազմակերպչի հիմնական աշխատանքի մաս է կազմում սովորողների հետ կազմակերպել դպրոցի պարտիզապուրակային աշխատանքները՝միջավայրի խնամք, կանաչ անկյունների ստեղծում, էտ, ծառերի և ծաղիկների խնամք: Կարող եմ փաստել, որ ամեն նման աշխատանքից հետո գրանցել եմ սովորողների վարքի, վերաբերմունքի փոխակերպումը: Սաները ոչ միայն ձեռք են բերել էկոլոգիական, տեխնոլոգիական հմտություններ, այլ ամեն անգամ յուրաքանչյուրի մոտ վարքագիծ է փոխվել, գրանցվել է աճ և դա չի մնացել դպրոցի ներսում, այլ գնացել է նրա սոցիալական միջավայր և ընտանիք:  Արդյունքը արձանագրել եմ ուսումնական ճամփորդությունների ընթացքում, երբ ծնողները դարձել են դրան մասնակից: 4-րդ, 5-րդ դասարաններում ես ունեմ ոչ միայն կրթահամալիրի սաներ, այլ նաև այլ դպրոցներից եկած սովորողներ, որոնք դժվարությամբ էին ընդունում նման կազմակերպումը, կար նաև ծնողների կողմից դրված արգելք: Սակայն ամենօրյա աշխատանքի ընթացքում, ընկերների հավեսով աշխատանքը տեսնելու արդյունքում, սկսվեց նրանց  բնական  ներառումը:

Գլուխ 1

Պարտեզի խնամք

Դպրոցում սահմանված է միջավայրի խնամքի հերթապահություն, որը իրականացնում ենք ամեն օր, փոքր խմբերով: Բնական մի վիճակ-ապրելակերպ է դարձել. սաները սանիտարի պես իրականացնում են շրջակայքի խնամքը: Կարող եմ փաստել, որ նախկին աղտոտվածությունը, որը կար դեռ պարիսպների և ցանկապատների ժամանակ, այսօր բաց միջավայրի թելադրանքով, նույնը չէ: Բաց միջավայրը դարձավ հասարակական վարքի փոխակերպման առիթ, դարձավ թելադրող:

Բացի հերթապահությունից, միջավայրի խնամքի աշխատանքներ իրականացնում ենք նաև տեխնոլոգիայի և բնագիտության դասաժամերին և, այդպիսով, որևէ սովորող այդ աշխատանքներից դուրս չի մնում: Ծավալուն աշխատանքների մի մեծ շրջան սկսվեց պարիսպների, ցանկապատների, նկուղների բացման մեկնարկից հետո: Թվացյալ ծանր աշխատանքները, որոնք մեծամասնության կարծիքով ավելի հասուն՝ ավագ դպրոցի կամ մեծահասակաների համար էին նախատեսված, մասնավորապես՝ հողային, քարերի, նկուղներից տարբեր իրերի տեղափոխման աշխատանքները,  բնավ դժվար չէին 4-րդ, 5-րդ դասարանի տղաների և աղջիկների համար: Ընդգծում եմ, որ նրանք իրենց ցանկությամբ և ներսի հավեսով են իրականացրել, դարձել ակտիվ մասնակից: Աշխատանքների զարգացումը տարավ մեկ այլ հարթակ՝ կրթական պարտեզի ստեղծման, կանաչ և մաքուր անցումների, դպրոցից դպրոց ճանապարհների, հեծանվաուղիների և այս տարվա նվաճման՝ Սարալանջի մաքրման, բարեկարգման փուլ:

Սովորողների հետ արդեն կարողությունների որոշակի աստիճանով մենք ազատագրեցինք դպրոցի հարակից պուրակը, դա ևս դարձավ մեր խնամքի առարկան: Մի քանի քայլով, բայց ունեցանք ազդեցություն և դրական առումով տիրապետում: Հողային աշխատանքներ, կրթահամալիրի տնօրենի աջակցությամբ եզրաքարերից, չորացած և հրդեհավտանգ իրավիճակ նախատեսող ծառերի կտրում, ապա մեր մասնակցությամբ ծառերի և վարդերի տնկում: Թեև երկու անգամն էլ տնկվածից շատ քիչ մնաց, սակայն մենք, իհարկե, չենք նահանջում:

Կրթահամալիրի կանաչ, նոր  միջավայրի նշաններից էին նաև ոսկեգույն ավազով արված անցում-հեծանվաուղիները: Սովորողների օգնությամբ, նրանց փոքր, բայց շատ կարևոր քայլերով նաև դրանց ստեղծմանը մի քանի փուլով մասնակից դարձանք:  Նկուղների մուտքերը, նկուղները, տարածքը ազատեցինք շինաղբից՝ քարերից, փոշուց, մետաղներից:

Սովորողները որպես պարգև և կրթահական միջավայրի սիրելի ձեռքբերում՝ մասնակից են նաև լողափի ստեղծման աշխատանքներին:  Բոլոր աշխատանքներում մասնագիտական խորհրդատվությունը և համագործակցությունը որպես մանկավարժություն եղել է վարպետներ Արման Սահակյանի և Հովհաննես Անտոնյանի հետ: Սկզբում թեև կար դժվարություն նրանց կողմից, սակայն իմ համառության և մանկավարժության կարևորության, հետևողականության արդյունքում գրանցեցինք ստեղծականության, խնամքի ձեռքբերումները:

 

 

 

Գլուխ 2

Ծառատուն, ծաղկատունկ

Կրթահամալիրը 2017-2018 ուստարվա ընթացքում իր խորհրդանիշների ցանկում ընդգրկեց բալենիների պուրակի և բալենիներով անցումների ստեղծումը: Դպրոցն ուներ բալենիների տնկարան, որը ծառայեց այդ անցման ստեղծմանը, իհարկե նաև ծնողական ֆլեշմոբի և կրթահամալիրի՝ Անահիտ Մելքոնյանի աջակցությամբ մենք ունեցանք մի ընդգրկուն բալենիներով անցում: Դա ևս մի փորձություն էր համայնքի համար,  քանի որ ամեն օր և օրվա մեջ մի քանի անգամ այդ անցումը ենթակրվում էր տեռորի՝ անցնելիս բնակիչները տնկիները պոկում էին, արմատախիլ էին անում: Ամիսներ անց, մեր լուռ, խոնարհ համառության արդյունքում բոլոր տնկիները ծաղկեցին, քանի որ սովորողների ամենօրյա խնամքը, ուշադրությունը այլ բանի երաշխավոր չէին կարող լինել: Փոսերի փորում, օղակների ստեղծում, ամենօրյա համապատասխան ջրում և սևեռուն ուշադրություն՝ դրական արդյունքի նախապայմանները:

Ոգևորության արդյունքն այնքան մեծ էր, որ դպրոցը ստեղծեց ևս մի տնկարան. յասամաններից բացի մենք ունեցանք նաև պտղատու ծառերի տնկարան: «Սովորող- սովորեցնող» նախագծով նախակրթարանի սաների և ծնողական համայնքի գործուն մասնակցությամբ այդ տնկարանում տնկվեց 26 մրգատու ծառի տնկի:

 

Մյուս տնկարանը  խաղողի՝ Արենու դարավանդի ստեղծումն էր, բոլորովին այլ մշակույթ: Պարտիզպաններ Հովհաննես Անտոնյանի և Էդմոնդ Փաշինյանի հետ նախապես  փորեցինք համապատասխան փոսերը, այնուհետև մասնագիտական վերլուծությամբ սաները ծանոթացան խաղողի տնկման, մշակման առանձնահատկություններին:

 

Գլուխ 3

 

Սարալանջերի անցումներ

«Կրթական պարտեզը» ամենօրա աշխատանքների և հայացքի փոփոխության արդյունքում չէր կարող զարգացում չապրել: Պարտեզի անցումներն արդեն աղաղակում էին, որ իրենք ուշադրությունից դուրս են մնացել: Անգամ դեկտեմբերյան ցուրտը չկանգնեցրեց մեր պարտիզպանների խմբին, որ Հյուսիսային դպրոց-Քոլեջ անցումը՝ Քոլեջի ավագ ընկերների հետ՝ Սովորող-սովորեցնող ձևաչափի արդյունքում ազատագրվեր աղբից և ավելի բարեկարգ դառնար: Նախ միասին երկուստեք փոցխեցինք, մաքրեցինք աղբից, քարերից, հեռացրինք մեկ բեռնատար աղբը, ապա կարմիր ավազով տեղ-տեղ հարթեցրինք տվյալ հատվածը՝ թողնելով այն շարունակական, սեզոնային զարգացման:

Գարնանայի զարթոնքի հետ կրթահամալիրն անցավ մեկ այլ ծավալի Սարալանջի բարեկարգման աշխատանքներին, որը ողջ ձմռան ընթացքում դարձել էր համայնքի գլխավոր աղբավայրը: Հյուսիսի պարտիզպանները չէին կարող դրանից զերծ մնալ ,մի մեծ շնչառությամբ սկսեցինք մաքրման աշխատանքները՝ օրը մի քանի անգամ, տարբեր խմբերով, երկարօրյայի ընթացքում նաև ծավալուն աշխատանքներ իրականացրինք:

Աշխատանքների զարգացման ընթացքում նաև դեպի Սարալանջ տանող անցումը դարձավ մեր խնամքի առարկան: Մի քանի փուլով իրականացրինք տարիների աղբակույտի մաքրումը, ապա ամենօրյա հերթապահության և ամեն անգամ Մայր դպրոց տանող որևէ առիթով այն միշտ մաքուր է մնում: Աշխատանքները գուցե թերի լինեին, եթե չունենային կրթահամալիրի խորհրդանիշներից, նշաններից մեկը: Տաթև Աթոյանի օգնությամբ ստեղծվեց մի էսքիզ, որը պետք է զարդարեր տվյալ անցումը տանող պատը:  Մենք գտանք ավտոտնակի սեփականատիրոջը՝ 80 շենքի բնակիչ Էդմոնդին և ներկայացրեցինք էսքիզը: Ոգևորության և շնորհակալության գնահատականները ստանալուց հետո անցանք մեր գործողություններին: Այժմ ճանապարհն անհամեմատ կիրթ է:

Վերը նշված աշխատանքները, իհարկե, թերի կլինեին կամ գուցե ընդհանրապես չկայանային, եթե չլիներ համապատասխանաբար զինված պարտիզապուրակային, տեխնոլոգիական սպասարկման լաբորատորիան: Լաբորատորիան համալրված է համապատասխան գործիքներով, որոնց մի մասը կրթահամալիրի նվերն է, մյուս մասը` մեր գերմանացի գործընկեր Գերդ Քյոլհերի: Այս աննահանջ զարգացման ընթացքում նոր գործիքները միայն կուրախացնեն և կհեշտացնեն կրտսեր պարտիզպանների աշխատանքները: Գերդ Քյոլհերի նվիրած գործիքները մենք օգտագործեցինք ծաղկատունկի (էստրադայի, հարակից պուրակի), ծառատունկի աշխատանքներում:

Ամփոփում

Ավարտելով խոսքս, պատումս՝ չեմ կարող չանդրադառնալ մանկավարժության իմ հաղթանակներին՝ մասնավորապես մի քանի սովորողների: Այս օրերին քաղաքական, հասարակական աղմուկ հանած  Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցից Հյուսիսային դպրոց տեղափոխվեց 4-րդ դասարանի սովորող Ռուդիկ Պիլոյանը: Վերջինիս հետ տեղի ունեցավ մի դիպված՝ արտակարգ պատահար, որը ցնցեց դպրոցը: Կրթահամալրի տնօրենը եղածին անդրադարձավ ժպիտով և «Մի՛ շտապեք» ձևակերպմամբ: Հետևեցինք նրա խոսքին և չշտապեցինք:  Հետևողական աշխատանքների, ուշադրության ներքո Ռուդիկին մեծ ծավալով ներառեցի պարտիզապուրակային աշխատանքներում: Արդյունքում խրախուսական խոսքի, գովեստի, հոգատարության արդյունքում ես գրանցեցի նրա մոտ ագրեսիայի նահանջում, կայտառություն, սեր և լիարժեք ներառում դպրոցի միավարքությանը: Երկրագործության հետ կապը հաղթեց ոչ միայն Ռուդիկի դեպքում, այլ նաև մի շարք սովորողների, դարձավ մանկավարժական մի հնար, որը հնարավոր բոլոր առիթներում ես կօգտագործեմ, դա իմ ձեռքբերումն է:

 

 

Աշխատանքների ամփոփումը այս հղումով` Կրթական պարտեզ 2018. Դիպլոմային նախագիծ

2017-2018 ուստրավա ընթացքում կատարված պարտիզապուրակային աշխատանքների ամփոփում

Դպիր

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s