Կրթական պարտեզ 2018. Դիպլոմային նախագիծ

2017-2018 ուստրավա ընթացքում կատարված պարտիզապուրակային աշխատանքների ամփոփում

Աշխատելով Կրտսեր դպրոցում որպես կազմակերպիչ, ավելի հաճախ եմ սովորողների հետ աշխատում պարտեզում, խնամում ծառերը, ծաղիկները, մաքրում շրջապատը աղբից, ամեն անգամ նոր հմտություն սովորում: Կարևորը պարտիզապուրակային աշխատանքները դառնան ամենօրյա, կարողանալ ճիշտ կազմակերպել այն, որպեսզի բոլոր սովորողները ներգրավվեն այդ աշխատանքներում: Այտեղ մեզ օգնում են ամենօրյա  հերթապահությունները, ինչպես նաև ուսպլանում բնագիտության և տեխնոլոգիայի դասաժամերի ճիշտ կազմակերպումը, որի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի, մի խումբը բնագիտություն է անում, մյուսը` պարտիզապուրակային աշխատանքներ:Պարտիզապուրակային աշխատանքները ուսումնական գործունեության ամենակարևոր տարրն է ,  այն կարևոր մանկավարժական-դաստիարակչական նշանակություն ունի, երբ սովորողների հետ միասին աշխատում ես բակում, այգում, շատ մանկավարժական խնդիրներն ավելի հեշտ են լուծվում, քան `այլ միջավայրում: Սովորողները հաճույքով են ներգրավվում նմանատիպ աշխատանքներում, կան սովորողներ, որոնք առավել աչքի են ընկնում իրենց հմտություններով ու եռանդով, որն էլ ոգևորող է լինում մյուսների համար: Ընթացքում, նոր հմտություններ ենք սովորում, աշխատելու ընթացքում վերանում են ուսուցիչ-սովորող անջրպետը, բոլորս հավասար ենք ,գործընկերներ ենք դառնում: Աշխատանքների ընթացքում, բացահայտում ես սովորողի բնավորության նոր գծեր, այստեղ  սովորողը ինքնադրսևորվում է, ավելի ակնհայտ է դառնում նրա բնավորության այս կամ այն որակները, փոխհարաբերությունները ընկերների, դասավանդողների հետ, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը, սերը բնության նկատմամբ:

  1. Պարտեզի ամենօրյա խնամք
  • «Ուսումնական աշուն» -պարտիզպանի աշխատանքային ջոկատ

IMG_20171027_111456 - копия

Հոկտեմբերի 30-նոյեմբերի 3

Պարտիզապուրակային -աշխատանքային ջոկատ

«Ուսումնական աշուն » նախագծով ,պարտիզապուրակային աշխատանքներ կատարելու համար ,կազմվել է սովորողների ջոկատ, ովքեր այս  շաբաթ կաշխատեն պարտեզում, կօգնեն պարտիզպանին ` խնամելու  պարտեզը:

Աշխատանքայինի ժամերը` 10.30-12.00

Պատասխանատուներ` Ռիմ,ա ԵրեմյանՏաթև Աթոյան

Մասնակիցներ` Հայկ Հովհաննիսյան

Էրիկ Դալլաքյան

Սերգեյ Դալալյան

Հայկ Ջահանգիրյան

Մարտին Բարեղամյան

Աշոտ Մեսրոպյան

Աշխատանքներ` մուտքի ճանապարհի գծում, բարեկարգում, ծաղիկների թփերի տնկում, ջրում, պարտեզի խնամք, էստրադայի ճանապարհի բարեկարգում:

Աշխատանքային գործիներ`փոցխ, բահ, ցնցուղ, պատգարակ:

  • Պարտիզպան ջոկատի աշխատանքային առաջին օրը

23030801_1679003928818423_1946241609_o

Աշնանային ճամբարի  պարտիզպան ջոկատի  աշխատանքային օրը սկսեց ճանապարհի,  ավազի տեղափոխումով , հետո `  վարդատունկի նախապատրաստական աշխատանքներով:

 

  • Այգու բույսերին` ապարստարան

23627362_1519903281424884_978660291_o

ԱՅՍՕՐ, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԲՈՒՅՍԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲԸ ԵՂԱՎ ՔՈԼԵՋՈՒՄ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՇՈՂԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ <<ԱՅԳՈՒ ԲՈՒՅՍԵՐԻՆ ԱՊԱՍՏԱՐԱՆ >>ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ: ՄԵԶ ՄԻԱՑԱՎ ՆԱԵՒ ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ,ՓՈՐՁԵՑԻՆՔ ԱՅԳՈՒ ՊԱՍԻՖԼՈՐԱ ԲՈՒՅՍԸ ՔՆԱՑՆԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ԳԱՐՆԱՆԸ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՆՈՐ ԿՅԱՆՔ ՊԱՐԳԵՒԵԼ: ԴԱՏԱՐԿ ԹԱՂԱՐԻ ՄԵՋ ԼՑՐԵՑԻՆՔ ՊԵՌԼԻՏ(ՀՈՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԲԱՐԵԼԱՎՈՂ ԲԱՂԱԴՐԻՉ) ՆՅՈՒԹԸ ՊԱՍԻՖԼՈՐԱՅԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ  ԾԱԾԿԵԼՈՎ` ՔՆԱՑՐԵՑԻՆՔ ՊԱՀԵԼՈՎ ՍԱՌԸ ՎԱՅՐՈՒ